Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանում թագուհու գահաճառը հետաձգվել է Մեյի նախաձեռնությամբ. Sky News

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Միացյալ Թագավորության թագուհին գահաճառ է արտասանում՝ նվիրված կառավարության եւ խորհրդարանականների աշխատանքի ուղղություններին, հետաձգվել է վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ եւ ընտրություններում պահպանողականների անհաջող ելույթից հետո ներկուսակցական վեճերի սրման պատճառով:

Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը: «Թագուհու գահաճառի հետ կապված պլանները, որը պատրաստում է վարչապետը, քաոսի են վերածվել այն բանից հետո, երբ Մեյը պնդել է դրա հետաձգումը: Վարչապետը հունիսի 19-ին նշանակված արարողությունը հետաձգելու որոշում է ընդունել այն բանից հետո, երբ հարկադրված է եղել պայքարի մեջ մտնել փոքրամասնության կառավարության նկատմամբ հսկողության համար: Ինչպես սպասվում է, թագուհին գահաճառը կարտասանի մի քանի օր ուշ»,-նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Պահպանողական կուսակցության բարձրաստիճան աղբյուրների:
Հունիսի 12-ին ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ խորհրդարանի բացման ամսաթվի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Պահպանողականները հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ընդամենն ստացել են 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան նրանք ունեին խորհրդարանի նախորդ կազմում, եւ ութով պակաս, քան հարկավոր է բացարձակ մեծամասնության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս