Սինգապուրում մանկապարտեզի դաստիարակչուհուն ձերբակալել են ԻՊ-ին միանալու փորձի համար
Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ՝ տեղի մանկապարտեզի դաստիարակչուհուն, որը փորձում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին ասված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սկսած 2013 թվականից՝ 22-ամյա Սայհան Իզան հայտնվել է ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության ներքո, որի գաղափարները նա ստանում էր Համացանցի միջոցով»,-նշել են ՆԳ նախարարությունում: Բացի այդ, «կինը պլանավորում էր ուղեւորվել Սիրիա՝ միանալու ԻՊ-ին:
Իր նպատակին հասնելու համար նա պլանավորել է ամուսնանալ ԻՊ-ի զինյալի հետ»,-ընդգծվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, ձերբակալվածը նաեւ «ցանկանում էր ռազմական պատրաստություն անցնել ծայրահեղականների կողմում հետագայում մատական գործողություններին մասնակցելու համար»:
Սինգապուրում սա առաջին դեպքն է, երբ կինը ձերբակալվում է ԻՊ-ին միանալու փորձի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: