Բաժիններ՝

Ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը հրաժարվել է օգտվել քաղաքապետարանի տրամադրած հատուկ սայլակից

«Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը Երեւանի ավագանու նիստին մասնակցելու համար Երեւանի քաղաքապետարանի նիստերի դահլիճ բարձրացավ գործընկերների օգնությամբ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ հաշմանդամություն ունեցող Զարուհի Բաթոյանի համար հատուկ սայլակ էր բերվել, որպեսզի վերջինս դրանով բարձրանար դահլիճ, սակայն նա հրաժարվել էր օգտվել այդ սայլակից:

«Մենք այդ հարցը նախապես համաձայնեցրել էինք «Ելք» խմբակցության հետ»,- տեղեկացրին քաղաքապետարանից:

Զարուհի Բաթոյանի պնդմամբ, սակայն, նիստին պետք է ապահովել տեղաշարժվելու՝ բոլորի հավասար իրավունքները: «Նիստերը բաց են, եւ բացի ինձանից, դրանց մասնակցելու ցանկություն կարող է հայտնել ցանկացած քաղաքացի: Պետք է հնարավորություն տալ բոլորին: Ես ու սայլակս 100 կգ ենք կշռում, եւ որեւէ մեկի աշխատանքն ու պարտականությունը չէ այս սայլակն ամիսը մեկ անգամ բարձրացնել»,-ասաց ավագանու անդամը՝ հույս հայտնելով, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս