Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Զլատան Իբրահիմովիչին նոր պայմանագիր չի առաջարկի

Շվեդն ամռանը կհեռանա «Օլդ Թրաֆֆորդից»:

Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ Sky Sports-ի տեղեկության, «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե նոր պայմանագիր առաջարկի շվեդ ֆուտբոլիստին:

Մրցաշրջանի վերջում Իբրահիմովիչը ծնկի վնասվածք ստացավ և բաց կթողնի մոտ 8-9 ամիս: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ տեղեկացրել էր, որ շվեդը ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում Զլատանն անցկացրել է 28 խաղ, խփել է 17 գնդակ և կատարել է 5 փոխանցում:

Կարդացեք նաև

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած միակ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս