Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին
Իսպանական Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Այդ մասինհայտարարել է ինքնավար մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
Նրա խոսքով՝ հարցը, որը դրվելու է հանրաքվեի, ձեւակերպվելու է այսպես. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա կառավարման հանրապետական ձեւով անկախ պետություն»: «Հանրաքվեն կկայանա այս տարվա հոկտեմբերի 1-ի կիրակի օրը»,- նշել է Պուչդեմոնը:
«Մեր կողմից միշտ էլ Իսպանիայի կառավարությանն արվել են առաջարկություններ՝ համաձայնեցնելու հանրահարցումը, բայց դրանք բոլորն էլ մերժվել են կամ աղճատվել»,-ասել է նա:
Կատալոնիան ինքնավար հանրակցությունէ պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից հետո Սահմանադրական դատարանը չեղարկեց այդ փաստաթղթի գործողությունը:
Չնայած դրան, Կատալոնիայի իշխանությունները պնդում են հանրաքվեի անցկացումը: Մադրիդը քանիցս հայտարարել է, որ իր տրամադրության տակ մի ամբողջ շարք մեխանիզմներ կան՝ թույլ չտալու հանրահարցում անցկացնել, որը ոտնձգություն է Իսպանիայի միասնության ու ամբողջականության դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP