Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-10-ն էապես չի փոխվի, հունիսի 11-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.30C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.10C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C