Բաժիններ՝

5G ձևաչափով շարժական կապը Ճապոնիայի ամբողջ տարածքում մատչելի կլինի 2023 թվականին. Nikkei

Հինգերորդ սերնդի (5G) շարժական կապը Ճապոնիայի ամբողջ տարածքում մատչելի կլինի 2023 թվականին, իսկ երկրի առանձին շրջաններում դրանից կարելի կլինի օգտվել արդեն 2020 թվականին: Ինչպես հունիսի 7-ին հայտնել է Nikkei առաջատար գործարար թերթը, Ճապոնիայի գլխավոր գործարկուների եռյակը՝ NTT Docomo-ն, KDDI-ն եւ SoftBank-ը, մտադիր է ցանցերի արդիականացման համար ներդնել 5 տրիլիոն իեն (շուրջ 45,7 միլիարդ դոլար):

5G-ի ներդրումը, որը թույլ կտա տվյալները հաղորդել 100 անգամ ավելի արագ այժմ օգտագործվող 4G-ի համեմատությամբ, կսկսվի կենտրոնական շրջաններից, առաջին հերթին Տոկիոյում, ինչպես նաեւ 2020 թվականի Օլիմպիադայի եւ Պարաօլիմպիադայի մրցումների անցկացման վայրերում: Ինչպես կարծում են գործարկուները, 5G-ի հետ համատեղելի սարքերի մշակման համար կպահանջվի մոտավորապես մեկ տարի: Համեմատության համար նշենք, որ 4G ձեւաչափի անցման համար Ճապոնիայում ծախսել են 6 տրիլիոն իեն (շուրջ 54,8 միլիարդ դոլար): Նոր սերնդի ցանցերի զարգացումը, փորձագետների կարծիքով՝ «իրերի Համացանցի», անվարորդ ավտոմոբիլների եւ դիստանցիոն բժշկության տեխնոլոգիաների ակտիվ զարգացման հեռանկար է բացում:

Այսպես, տվյալների արագ հաղորդման շնորհիվ արդյունաբերական կորպորացիաները կկարողանան Համացանցում միավորել արտադրական սարքավորանքը, ինչը թույլ կտա նվազեցնել ծախքերը: Ինքնավար ավտոմոբիլները կկարողանան միմյանց հետ ազդանշաններ փոխանակել վայրկյանի հազարերորդական մասի ընթացքում, ինչի շնորհիվ զգալիորեն կնվազի վթարների հավանականությունը: Մեծ խթան կարող է ստանալ բժշկությունը, քանի որ փորձագետներն ակնկալում են դիստանցիոն վիրաբուժության տեխնոլոգիաների սրընթաց զարգացում վիրտուալ իրականության օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս