79-ամյա դերասանը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ
79-ամյա դերասան և երգիծաբան Բիլ Քոսբին ներկայացել է դատարան Ֆիլադելֆիայում Քեշիա Նայթ Փուլմանի հետ, ով 1980-ականների The Cosby Show հայտնի հեռուստատեսային սերիալում խաղացել է Քոսբիի դստեր դերը:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Անդրեա Կոնսթանդը մեղադրել է Քոսբիին այն բանում, որ դերասանը 2004 թվականին իր տանը երիտասարդ կնոջը տվել է հաբեր, ալկոհոլային խմիչքի մեջ խառնած, որից հետո սեռական ոտնձգության է ենթարկել նրան: Կոնսթանդը գնացել է դերասանի տուն՝ խորհրդակցելու իր կարիերայի ապագայի վերաբերյալ: Կինն այդ ժամանակ աշխատում էր Թեմփլի համալսարանում, իսկ Քոսբին այդ ժամանակահատվածում Թեմփլ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր:
Շուրջ 60 կանայք վկայակոչել են, որ ենթարկվել են սեռական ոտնձգության Քոսբիի կողմից դեղամիջոցներ ընդունելուց հետո, սակայն գրեթե բոլոր գործերի հայցային վաղեմության ժամկետները լրացած են:
Դատախազական մարմինները ցանկանում էին վկայակոչման հրավիրել տասնյակ կանանց, սակայն դատավորը թույլ է տվել միայն Կոնստանդին և մեկ այլ կնոջը:
Գործը վերաբացվել է 2015 թվականին, երբ գաղտնազերծվել են նյութեր, ուր Քոսբին ընդունում է, որ այն երիտասարդ կանանց, ում հետ ցանկացել է սեռական հարաբերություններ ունենալ, տվել է «Քվայլուդ» տիպի քնաբեր դեղ: