Apple-ը ներկայացրել է իր գործառական համակարգի նոր տարբերակը՝ iOS
Apple ընկերությունը ներկայացրել է իր գործառական համակարգի նոր տարբերակը՝ iOS 11-ը: Այն օգտատերերի համար մատչելի կդառնա այս աշնանը եւ նրանց թույլ կտա փող փոխանցել մեսենջերի միջոցով, ավելի պարզ կառավարել ֆայլերը եւ սկավառակի վրա տնտեսել տեղը, տեղեկացնում է BBC-ին: iOS 11-ի շնորհանդեսը տեղի է ունեցել Սան Խոսեում Մշակողների համաշխարհային խորհրդաժողովի (WWDC) շրջանակներում:
Նոր գործառական համակարգում ամենաքննարկվող նորույթը ֆայլերի մենեջերն է: Այս փոփոխությունը կարելի է համարել արմատական, քանի որ iOS-ի նախորդ տարբերակներում ֆայլերի կենտրոնացված մենեջմենտը, ինչպես օրինակ Windows-ում, բացակայում էր. օգտատերերը դրանք գործադրում էին տարբեր հավելվածների միջոցով: Այժմ օգտատերը կկարողանա ֆայլերը կառավարել ձեռքով: Բացի դրանից, այժմ iMessage-ի միջոցով կարելի է վճարումներ կատարել: Դա իրականացվել է Apple Pay համակարգի օգնությամբ:
Նաեւ կատարելագործված է Siri անձնական ասիստենտը. այն սովորել է ձայնով մտցված նախադասությունները թարգմանել բոլոր հայտնի լեզուներով: Այսօր Siri-ն «գիտե» անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իտալերեն:
Բացի այդ. նոր համակարգում պարզեցված է բոլոր բազային հավելվածների ինտերֆեյսը: Կառավարման կետն այժմ տեղավորված է մեկ էկրանի վրա՝ երկուսի փոխարեն: Նաեւ կատարելագործված են լուսանկարների մշակման համար նախատեսված ծրագրերը եւ քարտեզները: