Բաժիններ՝

Սենթ Քիթսի և Նևիսի դեմ խաղը ռեկորդային էր Պետրոսյանի և Մխիթարյանի համար

Նախապատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 5:0 հաշվով գերազանցեց Սենթ Քիթս և Նևիսի թիմին: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակն էր: Մինչ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակր գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0):

Իսկ հանդիպումը ռեկորդային էր Արթուր Պետրոսյանի և Հենրիխ Մխիթարյանի համար:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, ով հաղթանակ տարավ հավաքականը գլխավորելուց հետո մեկնարկային երեք խաղերում անընդմեջ: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի ամեն հաջորդ գոլ հավաքականում նոր ռեկորդ է: 21-րդն ու 22-րդը Հենրիխը խփեց Սենթ Քիթս և Նևիսի դեմ խաղում:

Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը, իսկ նորամուտը նշեցին Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը: Հավաքականի կազմում հոբելյանական 10-րդ և 30-րդ հանդիպումներն անցկացրեցին, համապատասխանաբար, Արսեն Բեգլարյանը և Արաս Օզբիլիսը:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ «Ալաշկերտի» միանգամից 4 ֆուտբոլիստ հանդես եկան մեկնարկային կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս