Ռուսաստանը պատրաստ է C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Թուրքիային. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում դրանց արտադրությանը, ապա դա
պայմանավորված է Թուրքիայի արդյունաբերության պատրաստ լինելու հետ: Այդ մասին ՌԴ նախագահը պատմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում աշխարհի լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:
«Մենք քննարկել ենք C-400 համակարգերի վաճառքի հնարավորությունը: Մենք դրան պատրաստ ենք,ասել է նա՝ պատասխանելով «Անատոլու» գործակալության ղեկավարի հարցին: Ինչ վերաբերում է կոոպերացմանը, ապա դա առանձին հարց է՝ կապված թուրքական արդյունաբերության պատրաստ լինելու հետ: Մենք առայժմ այդ տեխնիկան արտերկրում ոչ մի տեղ չենք արտադրում»:
«Այդ նորագույն համակարգերի եւ ամենաարդյունավետ համակարգերի մատակարարումներին մենք պատրաստ ենք, խնդրեմ: Նախագահն Էրդողանն այդ մասին գիտի, գիտեն նաեւ մեր զինվորականները, թուրք զինվորականները՝ նույնպես»,-ասել է Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։