Բաժիններ՝

«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ. Դրանց ընթացքում ինչ-որ թիրախներ են տեղադրում և խոցում»

Ադրբեջանական կայքերը տեսանյութեր են տարածել, իբրև թե կրակում են հայկական նշանակետերի ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային։ Դրանց ընթացքում ինչ-որ թիրախներ են տեղադրում և խոցում։ Հակառակորդն այդ ամենը ներկայացնում է իբրև հայկական նշանակակետեր, ինչպես շատ հաճախ անում են այլ գործողությունների ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ սահմանային վիճակը հանգիստ է, առօրյա սովորական մի քանի կրակոցներ են լինում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս