«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ ակումբն է, «Ռեալը» երկրորդն է
«Բարսելոնան» գտնվում է 3-րդ հորիզոնականում:
KPMG աուդիտորական ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: Ըստ KPMG-ի տվյալների՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արժե 3.09 մլրդ եվրո, ինչը 120 մլն եվրոյով ավելի է «Ռեալի» արժեքից:
Առաջին տասնյակն ունի այս տեսքը
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 3.09 մլրդ եվրո
- «Ռեալ» – 2.97 մլրդ եվրո
- «Բարսելոնա» – 2.76 մլրդ եվրո
- «Բավարիա» – 2.44 մլրդ եվրո
- «Մանչեսթեր Սիթի» – 1.97 մլրդ եվրո
- «Արսենալ» – 1.95 մլրդ եվրո
- «Չելսի» – 1.59 մլրդ եվրո
- «Լիվերպուլ» – 1.33 մլրդ եվրո
- «Յուվենթուս» – 1.21 մլրդ եվրո
- «Տոտենհեմ» – 1.01 մլրդ եվրո
Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով 5 չափորոշիչներ. եկամտաբերություն, հանրահայտություն, եկամուտներ մարզադաշտից, եկամուտներ հեռուստահեռարձակումներից և մարզական պոտենցիալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը