Բաժիններ՝

2015 թվականին առողջապահության ոլորտում ծախսվել է 9.4 մլրդ դրամով ավելի, քան 2014-ին

Անցած տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 86.1 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 99.8%-ը:

Ինչպես այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ծախսերի 46.5%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 32.5%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 12.1%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի, 6.2%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը և 2.7%-ը` բժշկական ապրանքների, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ 2014 թ-ի համեմատ առողջապահության ոլորտի ծախսերն աճել են 12.3%-ով կամ 9.4 մլրդ դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս