Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից

Մայսի 26-ին, ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35 UT 351 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ն. Ո., ծնված 1969թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (5 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Ո.-ը (ծնվ. 1997թ.) հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս