Արմավիրում 47-ամյա կինը կացնահարել է 76-ամյա մորը. Shamhyan.com
Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանն է: Մեկնելով գյուղ ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզում են, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ է հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։