Բաժիններ՝

Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, Խրիստենկոն խորհուրդը կգլխավորի չորս տարի ժամկետով:

ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի մայիսին՝ Աստանայի ութերորդ տնտեսական համաժողովի արդյունքներով:

Որպես Գործարար խորհրդի հիմնադիրներ են հանդես եկել Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի (գործատուների) միությունը, Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Աթամեքեն»-ը, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Բելառուսի «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի համադաշնություն» ոչ առեւտրային կազմակերպությունների միությունը, Ղրղզստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս