Բաժիններ՝

Արփինե Հովհաննիսյանը պաշտոնը ստանձնելուց հետո դատավորների նկատմամբ հարուցել է 3 կարգապահական վարույթներ

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց պատգամավորների դիտարկումներին, որ դատավորները ինչ հրահանգ ստանում են, այնպես էլ կատարում են:

«Ես կարգապահական վարույթներ հարուցել եմ»,- ասաց նախարարը:

Ա.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնը ստանձնելուց հետո արդեն հարուցել է 3 կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ. «Կարգապահական վարույթներից մեկն արդեն գնացել է արդարադատության խորհուրդ, մերժվել է, ևս երկուսը ճանապարհին են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս