Բաժիններ՝

Պորոշենկոն ուղևորվում է Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 22-23-ը աշխատանքային այց կկատարի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 22-23-ը աշխատանքային այց կիրականացնի Թուրքիա՝ մասնակցելու Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովին, որը անցկացվելու է Ստամբուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն կմասնակցի լիագումար նիստին, ինչպես նաև կմասնակցի կլոր սեղանի աշխատանքին, որը նվիրված է հակամարտությունների դադարեցման ու կանխարգելման հարցում քաղաքական լիդերության դերին:

Ծրագրային այցի շրջանակում Պորոշենկոն կմասնակցի նաև երկկողմ հանդիպումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031