ՀՀ նախագահի խոսնակը պարզաբանել է Սերժ Սարգսյանի կողմից մի քանի անձանց ներում շնորհելու լուրը. Վ. Ավետիսյանը խնդրագիր չի ներկայացրել. yerkirmedia.am
yerkirmedia.am-ը գրում է. Ազատազրկված մի շարք անձանց ներում շնորհելու մասին երեկվանից մամուլում շրջանառվող լուրը մեկնաբանելու «Երկիրն այսօրի» հարցմանն ի պատասխան, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրեց.
«Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով և քննարկելով դատապարտյալների ներման խնդրագրերը, 2016 թվականի մայիս ամսին ներում է շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր:
Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հրամանագրերում ընգրկված անձանց վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում և դրանց մասին տեղեկություններ չի տրամադրում:
ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայող Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ Նախագահին ներման խնդրագրով առհասարակ չի դիմել»: