Աֆղանստանում ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել` ձերբակալելով 12-ամյա երեխայի
Աֆղանստանի անվտանգության ուժերը կանխել են երկակի ահաբեկչություն Քաբուլում` ձերբակալելով 12-ամյա երեխայի: Ռիա Նովոստին գրում է, որ այս մասին տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
12-ամյա Մոհամադ Յակուբը խոստովանել է, որ ուսուցում է անցել Թալիբան ահաբեկչական խմբավորման ճամբարներից մեկում և Քաբուլում ահաբեկչություն իրականացնելու հանձնարարություն է ստացել: