Բաժիններ՝

Ուսումնասիրվում է կամավորականների ջոկատներ ստեղծելու հարցը. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փաստեց, որ հազարներով կամավորականներ ունենք առաջնագծում, որ ստացել են մարտական զենք և ներգրավված են մարտական հերթապահության մեջ: Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, թե այս իրավիճակն ինչքան է տևելու:

«Չեք կարծո՞ւմ, որ ժամանակն է զինծառայության օրենքում, սոցիալական ապահովման մասին օրենքում այս խնդիրները կարգավորենք»,- հարցրեց Գ.Ջհանգիրյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, թե խնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է, ստեղծված է աշխատանքային խումբ, որը սոցիալական բազմաթիվ հարցեր է քննարկում, Աշխատանքի և սոցապնախարարության աշխատակիցների հետ է խորհրդակցություն անցկացվել, և համապատասխան աշխատանք կիրականացվի:

Ս.Օհանյանը նշեց, որ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված կամավորները օգտվում են համապատասխան արտոնություններից:  Ըստ նրա` կամավորները կարող են մնալ, կարող են վերադառնալ: Գ.Ջհանգիրյանը կրկնեց, որ կամավորները պատասխանատվության չեն կարող ենթարկվել որևէ խախտման համար, պետք է սահմանել, որ նրանք օգտվեն զինծառայողի իրավունքներից և պարտականություններից: Նախարարը լավատեսության կոչ արեց ` նշելով, որ մարտական գործողությունների ժամանակ տարբեր տիպի հանցագործությունները քիչ են լինում: Օհանյանը նշեց, որ ուսումնասիրվում է կամավորականների ջոկատներ ստեղծելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս