Կենսաթոշակային ոլորտում միտումնավոր սխալները համակարգային էին

«Վերջին 4-5 տարիներին սոցիալական ոլորտը եղել է Վերահսկիչ պալատի ծրագրերում և այս ընթացքում բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ի պատասխան Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվությունում սոցիալական ոլորտին վերաբերող բացահայտումներին:

Նա կարևորեց արդյունքի վրա հիմնված վերահսկողությունը: Ա.Ասատրյանը նշեց, որ ժամանակին կենսաթոշակային ոլորտում միտումնավոր սխալները համակարգային էին և տրվեց համակարգային լուծում` ստեղծվեց ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը սխալները հասցրել է նվազագույնի:

Նախարարը նշեց, որ ՎՊ անցած տարվա հաշվետվությունում տեղ գտած խախտումները նպաստների ոլորտում են. «Այս հարցում դեռևս չունենք կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը կնվազեցնի մարդկային գործոնի ռիսկերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031