Ինչո՞ւ են նվազում ՎՊ հաշվետվությունների ծավալները

Ազգային ժողովն այսօր նիստում շարունակում է քննարկել Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվությունը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արձանագրեց, որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են: Նա հետաքրքրվեց՝ արդյոք իրապե՞ս իրավիճակը բարելավվում է:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենց համար թիվ մեկ չափանիշը ուսումնասիրությունից հետո կազմված հաշվետվությունն է:

«Հաջորդ տարվա հաշվետվությունը կրկին պետք է նվազի, որովհետև մենք մոտենում ենք Ինտոսայի սկզբունքներին, որը չի պարտադրում ընթացիկ հաշվետվությունները ներառել տարեկան հաշվետվության մեջ»,- ասաց Ի.Զաքարյանը:

Այլապես, ըստ նրա, բոլոր հաշվետվություններն իրար հետ 2000 էջ և ավելի կկազմեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031