Բաժիններ՝

Գերմանիան փախստականների վրա կծախսի գրեթե 94 մլրդ եվրո

Մինչև 2020 թվականը Գերմանիայի կառավարությունը պլանավորում է փոխստականների կարիքները հոգալու նպատակով հատկացնել գրեթե 93,3 միլիարդ եվրո: Ընդ որում՝ դաշնային բյուջեից ամենամյա վճարները այս տարվա պլանավորած 16,1 մլրդ եվրոյից մինչև 2020թ. կավելանան՝ հասնելով 20,4 մլրդ եվրոյի:

Այս մասին գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ հղում կատարելով Գերմանիայի դաշնային նախարարության տվյալներին:
Պարբերականի տվյալներով՝ նման թվեր են նշված նախարարության հաշվարկներում, որոնք կազմված են երկրի դաշնային հողերի ղեկավարների համար:

Դրանցում ներառված են ոչ միայն փախստականների բնակության և ինտեգրման ծախսերը, այլև ճգնաժամային շրջաններից փախուստի դեպքերի վերացմանը, գրում է Spiegel-ը:

Սոցիալական օգնության Hartz IV-ի և բնակարանային սուբսիդիաների վրա Գերմանիայի կառավարությունը 4 տարում պատրաստվում է ծախսել 25,7 մլրդ եվրո:

Գերմաներենի կուրսերը, նախատեսված փախստականների համար, կարող են Գերմանիային արժենալ 5,7 մլրդ եվրո, իսկ աշխատաշուկայի ինտեգրման վրա կատարված ծախսերը՝ 4,6 մլրդ դոլար:

Գերմանացի պաշտոնյաներն ակնկալում են, որ 2016թ. Գերմանիա կժամանի մոտ 600 հազար փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս