Ափնա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Մայիսի 12-ին, ժամը 18.38 -ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտակայքում տեղի է ունեցհել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ 20-րդ կմ-ում «Վազ 2107» մակնիշի 34 NL 250 պետhամարանիշի (վարորդ՝ Ս. Մ., 1966 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս