Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին
Մայիսի 9-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «BMW 316i» մակնիշի 29 OS 443 (վարորդ` 1971 թ. ծնված Գ. Պ.) և «Ford Transit» մակնիշի 32 OO 804 (վարորդ` 1986 թ. ծնված Հ. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2000 թ. ծնված Գ. Ա.-ին և 1972 թ. ծնված Ն Ս.-ին տեղափոխել են Կապանի ԲԿ, որտեղ տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW 316i» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: