Թուրքական հատուկ նշանակության ջոկատը ռազմական գործողություն է անցկացրել Սիրիայում
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում օպերացիա են անցկացրել, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:
Ռազմական գործողությունը, որն սկսվել է գիշերը՝ ժ. 01:30-ի սահմաններում, անցկացվել է թուրքական Քիլիս քաղաքից 13-14 կմ հեռավորության վրա և տևել է 4 ժամ:
Այն անցկացվել է՝ կապված սիրիական տարածքներից Քիլիսի վրա իրականացվող հարձակումների հետ:
Ռազմական գործողության նպատակը գաղտնի է պահվել: Նշվում է միայն, որ դրա շրջանակում մաքրվել է այն տարածքը, որտեղից իրականացվել է Քիլիսի հրթիռակոծությունը: