Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը մոտ է ռեկորդին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտենում է Քևին դե Բրույնեի ռեկորդին` Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում 21 գոլային փոխանցում: Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Բորուսիայի» վերջին երկու խաղերում Մխիթարյանը պետք է ևս մեկ գոլային փոխանցում կատարի: Դե Բրույնեն մեկ մրցաշրջանի ընթացքում 21 գոլային փոխանցման ռեկորդը սահմանել է նախորդ մրցաշրջանում` «Վոլֆսբուրգի» դեմ խաղում:

Մխիթարյանն իր ակտիվում ունի 20 գոլային փոխանցում: Նման ցուցանիշով աչքի են ընկել նաև «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպան Միսիմովիչը (2008-09թթ. մրցաշրջան) և Ֆրանկ Ռիբերին (2011-12):

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031