Բաժիններ՝

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Կիզակետում Կարո Փայլանն է

Այսօր Թուրքիայի խորհրդարանում ծեծկտուք է տեղի ունեցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ներկայացուցիչների միջև:

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyete կայքը, լարվածությունը սկսվել է, երբ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է ընտրապայքարի առաջին ձեռնամարտը՝ ասելով, որ խորհրդականները բռնություն են գործադրել: HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանն էլ պատասխանել է նրան՝ նախարարի դիտողությունը որակելով որպես զրպարտություն:

Պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, որոշներն էլ պլաստիկ շշեր են նետել միմյանց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս