Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի Կիլիս քաղաքը. կա 20 զոհ, վիրավորների թիվը չի հաղորդվում
Հաղորդվում է, որ այսօր երեկոյան սիրիական կողմը հրթիռակոծել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված Կիլիս քաղաքը, մասնավորապես կրակ է արձակվել եկեղեցու ուղղությամբ: Բախումների արդյունքում թուրքական կողմը մեծ կորուստներ է կրել: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են են 20 զոհի մասին:
Հաղորդվում է նաև այն մասին, որ Թուրքիայում տեղի ունեցածից հետո խուճապ է առաջացել, քանի որ բնակարաններում գտնվող մարդիկ ևս տուժել են: Տներից մեկում հրդեհ է բռնկվել, որը չի հաջողվել ժամանակին մարել: Զոհվածներից մեկի ինքնությունը դեռևս պարզ չէ: Վիրավորների հստակ թիվը նույնպես անհայտ է, սակայն նշվում է, որ նրանց թվում կան անչափահաս երեխաներ: