Հայտնաբերվել են հակատանկային ականներ
Մայիսի 1-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված: Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: