Բաժիններ՝

«Սուարեսի դեմ խաղալը շատ ցավոտ է և դժվար». Դանի Ալվեշ

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի Ուրուգվայի հետ խաղի մասին: Ալվեսը մասնավորապես խոսել է կապտանռնագույնների ուրուգվայցի ֆուտբոլիստի՝ Լուիս Սուարեսի մասին, ով որոկազրկումից հետո առաջին խաղն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում:

«Սուարեսի դեմ խաղալը շատ ցավոտ է և դժվար: Լուիսը օգտագործում է ամենափոքր շանսը, միշտ ինչ-որ բան հորինում է: Բայց «Բարսելոնայում» Սուարեսը ավելի հաճախ է գնդակ ստանում, քան հավաքականում», – նշել է Ալվեսը:

Սիրարփ Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս