Վթար Ազատության պողոտայում. կա տուժած

Մարտի 26-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա G» մակնիշի 34 CZ 664 և «ԲԻԴ» մակնիշի 34 QZ 365 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդ Ա. Ս.-ը ստացել է վնասվածքներ, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս