Բաժիններ՝

Բակո Սահակյանը այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը: 2_640x420

Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը մեր տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 3_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս