«Քվեարկության անվավեր ճանաչման ժամանակ պարտադիր վերաքվեարկություն կլինի». Դավիթ Հարությունյան
Ընտրական նոր օրենսգրքով անճշտությունների դեպքում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման ժամանակ պարտադիր վերաքվեարկություն է նախատեսվում և հիմքում չեն վերցվում այլ թվեր:
Այս մասին ասօր ԱԺ-ում ԸՕ նախագծի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հարցին, թե ո՞ր դեպքերում պետք է չեղյալ հայտարարվի ընտրությունը, ե՞րբ պետք է անճշտությունների հետ կապված հետաքննություն լինի:
Ըստ Դ.Հարությունյանի՝ միանշանակ պատասխան տալ, թե որ դեպքերում պետք է ընտրությունն անվավեր համարվի՝ դժվար է: Նրա կարծիքով՝ պետք է գտնել այնպիսի մեխանիզմ, որ անճշտություն չառաջանա: Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում քննարկում են՝ ինչպես բացառել անճշտությունները: Նրա խոսքով՝ առանձին յուրաքանչյուր դեպք պետք է քննարկման առարկա դառնա: