«Նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում». Գալուստ Սահակյան
«Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից էլ, մենք պիտի միշտ պատրաստ լինենք, աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին: Մերն ըստ երևույթին մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից: Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդ էլ են փորձում ինչ-որ բան անել, պառլամենտական օրենքներ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսյանի հայհոյախառն վեճի մասին:
Նա բնական համարեց, որ նման վարքով աչքի են ընկնում հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները. «Ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք՝ ՀՀԿ-ականներն արդեն իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»: