Փոլ ՄաքՔարթնին խնդրում է վերադարձնել սեփական երգերի հանդեպ իր իրավունքը
Անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող Փոլ ՄաքՔարթնին խնդրում է վերադարձնել սեփական երգերի հանդեպ իր իրավունքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: The Beatles խմբի նախկին անդամը համապատասխան հայտարարությամբ դիմել է ԱՄՆ Հեղինակային իրավունքի բյուրոյին:
Հեղինակային իրավունքի վերաբերյալ ամերիկյան օրենքների համաձայն՝ հեղինակը կարող է պահանջել վերադարձնել իր ստեղծագործությունների հանդեպ իրավունքը որոշակի ժամկետից հետո: Սեփական երգերի հանդեպ իրավունքի վերականգնման գործընթացը ՄաքՔարթնին սկսել է 2015թ. դեկտեմբերին:
Խոսքը 32 երգերի մասին է, որոնք Փոլ ՄաքՔարթնին գրել է Ջոն Լենոնի հետ համատեղ: Երգերը իրավունքները տվյալ պահին պատկանում են Sony/ATV Music Publishing-ին: