Արցախում զոհված զինծառայողը 3 ամսից կավարտեր ծառայությունը. news.am
Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանը հունիսին կվերադառնար ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
Գյուղապետի խոսքով՝ զոհված զինծառայողն ընտանիքի ավագն էր, երկու քույր ունի:
«Արտյոմը ծառայությունից գոհ էր, նորմալ, խելոք ծառայում էր»,- ասել է Արմեն Պապոյանը:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: