Բաժիններ՝

Հայաստանի զարգացման հիմնադրամը գործարարներին կօգնի տեղացի և օտարերկրյա ներդրողներ գտնել

Հայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային և գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ՝ տեղական և օտարերկրյա հնարավոր ներդրողներին ներկայացնելու ու ներդումների ներգրավման նպատակով։ Ներդրումային կամ գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն են.

• ծրագրի մանրամասն նկարագրություն (իրավիճակի վերլուծություն, նպատակներ, իրականացման ժամկետներ, ակնկալվող արդյունքներ),

• ակնկալվող ներդրումների չափը, ձեւերը, ֆինանսավորման աղբյուրները, տեսակները, ոչ ֆինանսական ակտիվների առկայությունը,

• ֆինանսական հոսքերի կանխատեսումները (cash flow)` 3 հնարավոր սցենարով,

• ռիսկերի գնահատում, այդ թվում՝ ֆինանսական, SWOT վերլուծություն,

• ծրագրով նախատեսված ներդրումների ետգնման ժամկետը (հաշվարկներ),

• ծրագրի կառավարման համակարգի նկարագրություն,

• հնարավոր ներդրողների (գործընկերների) հետ համագործակցության ձևաչափը,

• ապրանքատեսակ(ներ)ի իրացման հնարավոր (ներքին և արտաքին) շուկաների վերլուծություն,

• ծրագրին վերաբերող այլ տեղեկատվություն։

Ժամկետների սահմանափակումներ չեն արվում։ Ներդրումային և գործարար ծրագրերը կարելի է ուղարկել կամ առձեռն ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, 0010, Մ.Մկրտչյան 5, հեռ.՝ (+374 11) 597-714, էլ. փոստ՝ [email protected]։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս