Բաժիններ՝

Անի Քոչարը պատասխանում է իր մասին զազրախոսներին

Այսօր Անի Քոչարը, ով ներկայումս բնակվում է Գերմանիայում, առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ ամուսնացել է: llll_640x227

Լրատվամիջոցներն անմիջապես տարածել են այդ տեղեկատվությունը: Լրատվամիջոցները հիշեցրել են նաև, որ ամիսներ առաջ լրագրողի կյանքը դարձել էր հանրության քննարկման առարկա. Անին բաժանվել էր ամուսնուց՝ Արման Մուշեղյանից:

Անիին բարկացրել է այս ամենը և նա քիչ առաջ ֆեյսբուքյան գրառման տեսքով պատասխանել է իր մասին զազրախոսող լրատվամիջոցներին.

«Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ, թե որքան տկարամիտներ կան, ովքեր պատրաստ են միշտ քար նետել, երևակայածը տարածել, մարդկանց չարախոսել և բամբասել, որքան պարապ եք դուք, լցրեք ձեր կյանքը բարությամբ, գեղեցիկ գույներով, աստվածային լույսով, այդժամ գուցե այդքան չար, չարախոս ու զազրախոս չլինեք: Դուք ոչինչ չիմացած, արդեն պատրաստ եք մարդուն զուր քննադատել:

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր ուրախությամբս ուրախանում են, տխրությամբս տխրում, բոլոր նրանք, ովքեր չունեցածս երջանկության համար ուրախանում են և անձամբ երջանկանում, ասեմ, որ ես երջանիկ եմ հենց միայն նրա համար, որ ձեր պես մարդիկ կան իմ կյանքում: Գրկում եմ ամուր-ամուր:

Հ.Գ. Որոշ լրատվամիջոցների. որտեղից այդքան երևակայություն, չեմ հասկանում:
Ասեմ նաև, որ ես երջանիկ եմ, անկախ ամենից, քանզի դժբախտ լինելու պատճառ չունեմ, ընտանիքս, հարազատներս, աշխատանքս, և ամենակարևորս` որդիս իմ երջանկությունն են, որ կան:»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս