Բաժիններ՝

Մարդիկ իրենք են ստեղծում պրոբլեմներ, իսկ հետո խնդրում են Աստծուն լուծել դրանք

Ինչպե՞ս թույլ չտալ նոր ահաբեկչություններ: Այսպիսի հարց են տվել Deutsche Welle թերթի լրագրողները Դալայ Լամային: Նրա պատասխանը ուղղակի հանճարեղ է:

«Մարդիկ ցանկանում են ապրել խաղաղ կյանքով:

Ահաբեկիչներն անհեռատես են և դա պայթյունների պատճառներից մեկն է, որը կատարում են մահապարտները:

Սակայն միայն աղոթքներով պրոբլեմը լուծել հնարավոր չէ: Ես բուդդայական եմ և հավատում եմ աղոթքի ուժին, բայց մարդիկ իրենք են ստեղծել այդ պրոբլեմը: Իսկ հիմա խնդրում են Աստծուն լուծել այն: Դրանում չկա տրամաբանություն:

Աստված կասեր. «Դե եթե դուք եք այն ստեղծել, լուծեք այն ինքնուրույն»:

Մեզ անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել մարդկային արժեքների միասնության և ներդաշնակության զարգացմանը: Եթե մենք սկսենք դա անել այսօր, ապա կունենանք շանսեր, որ այս հարյուրամյակը կլինի ոչ այնպիսին, ինչպիսին նախորդն էր: Դա բխում է յուրաքանչյուրի շահերից:

Եթե աշխատենք մեր ընտանիքներում և հասարակությունում խաղաղության հաստատման համար, այլ ոչ թե հույս դնենք Աստծո, Բուդդայի և կառավարության օգնության վրա»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս