Արմեն Ջիգարխանյանը ռեանիմացիայում է, վիճակը ծանր է
Երեկ հոսպիտալացված Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, հայտնում է РИА-ն` հղում կատարելով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությանը:
«Վիճակը ծանր է, նա ռեանիմացիայում է»,- հաղորդել է աղբյուրը:
Շաբաթ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:
Արմեն Ջիգարխանյանը խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան է, ռեժիսոր, մանկավարժ: Նա ծնվել է 1935 թվականին, Երևանում: