Բաժիններ՝

Բարսեղ Բեգլարյանի տեսլականը՝ տնտեսության զարգացման մասին. a1plus.am

Գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պետության զարգացման համար ունի իր տեսլականը:

«Ինչքան հարուստ գործարարներ ունենանք, ինչքան լավ, ճիշտ գործարարներ ունենանք, այնքան դրանով պետությունը, Հայաստանը ավելի հզոր կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա:

Վերջինս թվարկում է այն սկզբունքները, որոնք գործարար աշխարհի ներկայացուցիչների համար իր գնահատմամբ՝ պետք է կարևոր լինեն:

«Գործարարը նախևառաջ պետք է ստեղծի աշխատատեղեր, պետք է բարեխիղճ հարկատու լինի, նաև իսկական գործարարը պետք է իր երկրում գործարարություն անի և իր ունեցած հարստությունը ներդնի միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»:

Գործարարների առջև ծառացած հիմնական խնդիրներից պարոն Բեգլարյանը առանձնացնում է հատկապես մեկը.

«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում ձևավորված չի միջին խավը, իսկ դա մեր հարցերի հարցն է: Եթե մենք չունենք միջին խավ, մենք զարգացման ճանապարհը դանդաղ ենք անցնելու: Սա է այսօրվա այն հրամայականը, որին պետք է փորձենք լուծում տալ»,-շեշտեց գործարարը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031