Բաժիններ՝

Շտայնմայերը կոչ է արել զոհերից խուսափելու նպատակով ակտիվացնել խաղաղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից, հայտարարել է, թե կձգտի օգտագործել իր նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ փոխելու «սառեցված հակամարտությունների» շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ukrinform.ru-ն:

«Ես կցանկանայի առանձնացնել հակամարտությունները, որոնք հաճախ անվանում են «սառեցված» կամ «ձգձգված»:Ես կարծում եմ, որ մենք չպետք է ընդունենք նման կարգի ֆատալիզմը»,- ասել է Շտայնմայերն իր ելույթում:

Նա իր անհանգստությունն է հայտնել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մահվան ելքով պատահարների թվի ավելացման առնչությամբ: Շտայնմայերը կոչ է արել ակտիվացնել խաղաղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի զոհերի թիվը նվազի:

Միաժամանակ, Շտայնմայերը համաձայն չէ, որ մենք դարձյալ ապրում ենք «Սառը պատերազմի» ժամանակներում: Նրա խոսքով՝ աշխարհն այսօր այլ է, հակամարտություններն ավելի բարդ են, սուբյեկտների թիվն ավելացել է, հետաքրքրություններն ավելի հակասական են դարձել, ինչի պատճառով էլ երեկվա փաստարկները «ոչ միայն ճիշտ չեն, այլև անարդյունավետ են»:

Ըստ նրա՝ դրա համար պետք է նախկինի պես մնան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային անվտանգությունն ու ազգային ինքնիշխանությունը, իսկ դրանց համար հարկավոր են հզոր բազմակողմ մեխանիզմներ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն:

Նրա խոսքով՝ երկար տարիներ «սառեցված հակամարտությունները վատացրել են մարդկանց կյանքը, ստագնացիան այդ շրջաններում: ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Գերմանիան մտադիր է ամեն ջանք գործադրել, «որպեսզի վերադառնան ավելի արդյունավետ մոտեցման՝ կայունանան հրադադարի ռեժիմները, վերականգնվի վստահությունը փոքր, բայց զգալի քայլերով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս