«Հարավային գազային միջանցքը» էներգետիկ անվտանգության նախագիծ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում անցկացվող «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստում հայտարարել է, որ 2015 թվականին դրվել է TANAP («Անդրանատոլիական») գազատարի հիմքը:
«Այս ընթացքում կանցկացվի անցած տարիների աշխատանքի ամփոփում, կքննարկվեն ապագա հեռանկարները: Անցած տարվա նիստից հետո կոորդինացիոն աշխատանքները մասնակիցների միջև անցկացվել են հաջողությամբ ու բարձր մակարդակով»,- ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին հայտարարել է Ալիևը:
«Այդ նախագիծը կարևոր դեր է խաղում «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում, որը էներգետիկ անվտանգության նախագիծ է։ Այսօր մենք հասկանում ենք, որ դա նախատեսում է երկրների ազգային անվտանգություն։ Էներգառեսուրսների դիվերսիֆիկացիան ցանկացած երկրի տնտեսության ու արդյունաբերության զարգացման հիմնական գործոնն է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի խոսքով՝ բնական պաշարներով հարուստ երկրներն անվտանգ վիճակում են էներգետիկ տեսանկյունից, քանի որ կախված չեն արտաքին մատակարարումներից, սակայն, միաժամանակ, այդ երկրները կարիք ունեն սպառման շուկաների։
«Արտադրողներին հարկավոր են հեռանկարային շուկաններ, որոնք կարգավորվում են օրենքով։
«Հարավային գազային միջանցքում» մեր կողմից պահպանվել է հավասարակշռությունը արտադրողների, տարանցիկ երկրների ու սպառողների միջև: Հաջորդող 2-3 տարիների ընթացքում մեր պլանների հաջող իրականացումը ցույց կտա, որ այս նախագիծը շատ լավ ապագա ունի»,- ասել է Ալիևը։