Դի Կապրիոյի «Օսկարը» ռեկորդ Է սահմանել Twitter-ում
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն նոր ռեկորդ է սահմանել Twitter-ում: Այն բանից հետո, երբ արարողության ժամանակ հայտնի է դարձել նրան «Օսկար» հանձնելու մասին՝ «Փրկվածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, օգտատերերը րոպեում գրել են ավելի քան 440 հազար թվիթներ: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր հանդիսավարուհի Էլեն դե Ջեներեսին, որը 2014 թվականի արարողության ընթացքում սելֆի էր արել մի քանի հռչակավոր անձանց հետ (նրանց թվում Էին Անջելինա Ջոլին, Բրեդլի Քուփերը, Ջենիֆեր Լոուրենսը): Դե Ջեներեսի հաշվում զետեղված լուսանկարը քննարկել էին րոպեում 225 հազար թվիթ արագությամբ, ինչն այն ժամանակ բացարձակ ռեկորդ էր դարձել միկրոբլոգների ծառայության համար: