ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցով անկանխատեսելի է որակել
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում անկանխատեսելի է, հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրք գործընկերները չեն հրաժարվում անդրսահմանային հարվածների մտքից, սիրիական տարածքներում` թուրքական սահմանի երկայնքով, ինչ-որ «գոտիների» ձևավորման գաղափարից: Այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է այն տեսանկյունից, թե ինչպես կարող է իրեն դրսևորել Անկարան»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ զինադադարի հարցով ռուսականն կենտրոնը դիմել էր ամերիկյան կենտրոնին՝ պահանջելով բացատրություններ տալ Թուրքիայի կողմից սիրիական տարածքների կրակոցների դեպքերի առնչությամբ: