Բաժիններ՝

Իմ այցի նպատակն է Ադրբեջանի ժողովրդավարության զարգացմանը նպաստելը. Ագրամունտ

Իմ այցի նպատակն է ավանդ ունենալ Ադրբեջանի ժողովրդավարության զարգացման հարցում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարելն է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը:

Նա հայտարարել է, որ այցի շրջանակում հանդիպել է մեդիայի ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: «Այսօր ես Միլի մեջլիսում կհանդիպեմ ԵԽԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության հետ, վաղը՝ երկրի նախագահի ու արտգործնախարարի: Մենք կքննարկենք կարևոր քայլեր՝ կատարելագործելու համագործակցությունը ոչ միայն ԵԽԽՎ-ի շրջանակում, այլև Գլխավոր քարտուղարությունում ու Վենետիկի հանձնաժողովում: Կարծում եմ՝ այդ համագործակցությունը վատը չէ, սակայն մենք կքննարկենք դրա զարգացման ուղիները»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ վերջինս Բաքու է ժամանել պաշտոնական այցով:
Ագրամունտն Ադրբեջան այցի ընթացքում կհանդիպի Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստրասբուրգի ձմեռային նստաշրջանի ժամանակ: Այդ պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է Անն Բրասերին: Ագրամունտը 2010-2015թթ. Եղել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս