«Քաղաքական ռեսուրսը պետք է իսկապես միավորվի կամ համագործակցի». Ռուբեն Հակոբյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մասին
«Ես չգիտեմ՝ դա ինչ տեքստի մեջ է ասված, բայց պետության ներկա վիճակը, մարտահրավերները ենթադրում են, որ քաղաքական ռեսուրսը պետք է իսկապես միավորվի կամ համագործակցի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարության մասին, որ ընդդիմադիրները վաղ թե ուշ համագործակցելու են իշխանությունների հետ:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ այսինքն՝ կո՞ղմ եք իշխանությունների հետ համագործակցությանը, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի, կողմի կամ դեմի մասին չէ խոսքը, ես ասացի, որ պետության առջև մարտահրավերներ կան, ու պետք է կարողանալ ռեսուրսները համախմբել, դա չի նշանակում՝ գնալ, դառնալ իշխանություն, և այլն, ռեսուրս համախմբել՝ նշանակում է՝ համարժեք քայլեր անել օրվա մարտահրավերների հետ կապված, դրա համար եթե ընդհանուր խոսք է գնում, որ պետք է համագործակցել, չեմ կարծում, որ դրան որևէ մեկը կընդդիմանա, այլ հարց է, որ այդ համագործակցությունը չլինի ինքնանպատակ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: